Ֆաբրիցիո Ռոմանո. Մադրիդի «Ռեալը» կերկարաձգի պայմանագրի ժամկետը թիմի առանցքային ֆուտբոլիստի հետ»

Մադրիդի «Ռեալն» ու թիմի բրազիլացի կենտրոնական պաշտպան Էդեր Միլիտաոն նոր պայմանագիր կկնքեն, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Կողմերը կերարաձգեն պայմանագրի ժամկետը մինչև 2028 թվականի հունիսի 30-ը: 24-ամյա ֆուտբոլիստի ներկայիս պայմանագրի ժամկետը կավարտվի 2025 թվականի հունիսի 30-ին:

Միլիտաոն ընթացիկ մրցաշրջանում մադրիդցիների կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 6 խաղ: