«Էվերտոնը» բանակցություններ է վարում կիսապաշտպան Էնթոնի Գորդոնի հետ նոր պայմանագրի կնքման շուրջ, հայտնում է The Independent-ը։
«Էվերտոնին» հաջողվեց պահել Գորդոնին անցյալ ամռանը, չնայած լուրեր էին տարածվել, որ «Չելսին» պատրաստ է մինչև 60 միլիոն ֆունտ ծախսել 21-ամյա անգլիացու տրանսֆերի համար:
Ընթացիկ մրցաշրջանում Գորդոնը Պրեմիեր լիգայում անցկացրել է 6 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։