Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի ռմբարկու Էրլինգ Հոլանդը խոսել է առաջիկա մանչեսթերյան դերբիի մասին:
«Անհամբեր սպասում եմ իմ առաջին մանչեսթերյան դերբիին: Անհամբեր սպասում եմ մեր տնային խաղին:
Կարծում եմ՝ «Մանչեսթեր Սիթիում» բոլորը պատրաստ են այս հանդիպմանը»,- 22-ամյա հարձակվողի խոսքը մեջբերում է լրագրող Յոնաս Բերգ-Յոնսենը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթի» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 2-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 17:00-ին: