Կատալոնական «Բարսելոնան» պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել թիմի ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեին, գրում է լրագրող Աշրաֆ Բեն Այադը:
Կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան ցանկանում է հնարավորինս շուտ երկարաձգել Դեմբելեի հետ գործող պայմանագրի ժամկետը:
Հիշեցնենք, որ 25-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում կատալոնական գրանդի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 8 հանդիպման, խփել 2 գոլ և կատարել 4 արդյունավետ փոխանցում: