Բակարի Սանյա. «Նրա հետ «Մանչեսթեր Սիթին» կդառնա յուրաքանչյուր մրցաշարի գլխավոր ֆավորիտը»

«Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստ Բակարի Սանյան խոսել է անգլիական ակումբի նորեկ, Էրլինգ Հոլանդի մասին:

«Էրլինգը գոլահար է: Ես զարմացած եմ, թե ինչպես նա կարող էր այդքան կարճ ժամանակում հարմարվել թիմին:

Այն, ինչ անում է Հոլանդը, խելագարություն է: Նրա հետ «Մանչեսթեր Սիթին» կդառնա յուրաքանչյուր մրցաշարի գլխավոր ֆավորիտը»,- Սանյայի խոսքը մեջբերում է Lord Ping-ը: