Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» դեմ կայանալիք խաղի մասին:
«Մրցակցությունը հիմնականում երկրպագուների շրջանում է, դա նրանց համար կարևոր է և մենք հարգանքով ենք մոտենում այդ փաստին:
Մենք ցանկանում ենք երջանկացնել նրանց, այդ պատճառով էլ ցանկանում ենք հաղթել «Մանչեսթեր Սիթիի» և «Լիվերպուլի» կարգի թիմերին: Դա կարևոր է»,- Վարանի խոսքը մեջբերում է L’Équipe-ը»
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Մանչեսթեր Սիթի» խաղը կկայանա հոկտեմբերի 2-ին «Էթիհադ» մարզադաշտում: Սկիզբը՝ Երևանի ժամանակով 17:00-ին: