Հայտնի է, թե երբ խաղադաշտ կվերադառնա Լուկա Մոդրիչը

Ինչպես արդեն հայտնել ենք Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ազդրի վնասվածք է ստացել Խորվաթիայի հավաքականի կազմում Ազգերի Լիգայի խմբային փուլի եղրափակիչ տուրում։

Ինչպես հայտնում է AS-ը, կիսապաշտպանը վնասվածքի պատճառով բաց կթողնի տասը օր:

Մադրիդի «Ռեալը» Լա Լիգայի առաջիկա տուրում սեփական հարկի տակ (հոկտեմբերի 2) կխաղա «Օսասունայի» դեմ։