Լուկա Մոդրիչը Խորվաթիայի հավաքականի ճամբարում վնասվածք է ստացել

Մադրիդի «Ռեալի»  և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը վնասվածք է ստացել Խորվաթիայի հավաքականի ճամբարում, այդ մասին տեղեկացնում է լրագրող Մելհոր Ռուիսը:

37-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի «Օսասունայի» դեմ Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի հանդիպումը և Դոնեցկի «Շախտյորի» դեմ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի հանդիպումները: Սպասվում է, որ ֆուտբոլիստը պատրաստ կլինի հոկտեմբերի 16-ին կայանալիք «Բարսելոնայի» դեմ հանդիպմանը: