Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը խոսել է ակումբի լեգենդ, իր հայրենակից Սերխիո Ագուերոյի մասին:
«Ես շատ եմ օգուտ քաղել Ագուերոյի հետ համագործակցությունից: Նա ինձ շատ խորհուրդներ է տվել, և ես ուզում եմ յուրացնել նրա խաղի բոլոր լավագույն բաղադրիչները»,- Ալվարեսի խոսքը մեջբերում է Mirror-ը:
Հիշեցնենք, որ կարիերան ավարտած Սերխիո Ագուերոն անցկացրած 390 խաղում խփած 260 գոլով «Մանչեսթեր Սիթիի» պատմության լավագույն ռմբարկուն է: Ագուերոն անգլիական գրանդի գույները պաշտպանել էր 2011-2021 թվականներին: