«Յուվենտուսի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան հույս ունի խաղադաշտ վերադառնալ հաջորդ ամիս՝ չնայած վերջերս ծնկի վիրահատությանը:
Սպասվում էր, որ ֆուտբոլիստը կբացակայի մինչև նոյեմբեր, սակայն Tuttosport-ի վերջին տեղեկությունների համաձայն՝ 29-ամյա կիսապաշտպանը հույս ունի խաղադաշտ վերադառնալ հոկտեմբերի 25-ին և խաղալ «Բենֆիկայի» դեմ Չեմպիոնների Լիգայում:
Պոգբան այժմ անցնում է վերականգնման երկրորդ փուլը՝ լողից և մարզասրահից անցնելով խաղադաշտում մարզվելուն:
Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հայտարարել էր, որ Պոգբային ժամանակ է պետք՝ մարզավիճակը վերականգնելու համար: