Նիդեռլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը ռեկորդ է կրկնել ազգային հավաքականի ղեկին տարած հաղթանակների քանակով:
Բելգիայի հավաքականի նկատմամբ Ազգերի Լիգայի խմբային փուլի վեցերորդ տուրում տարած 1-0 հաշվով հաղթանակը 37-րդն էր 71-ամյա մասնագետի համար հոլանդացիների գլխավոր մարզչի պաշտոնում, հայտնում է Opta-ն:
Այս կերպ Վան Գալը կրկնել է Նիդեռլանդների հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատի սահմանած ռեկորդը: