Իռլանդիա – Հայաստան Ազգերի լիգայի B դիվիզիոնի առաջին խմբի վերջին՝ 6-րդ տուրի հանդիպումը կսպասարկի սլովենացին Ռադե Օբրենովիչի գլխավորած մրցավարական անձնակազմը:
Օբրենովիչին եզրերում կօգնեն Յուրե Պրապրոտնիկը և Գրեգա Կորդեժը, 4-րդ պաշտոնյան է Դավիդ Շմայցը, VAR-ի մրցավարն է Մատեյ Յուգը, նրան էլ կօգնի Ալեն Բորոշակը (բոլորը՝ Սլովենիա), հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Իռլանդիա – Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 27-ին Դուբլինի «Ավիվա» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: