«Յուվենտուսը» ծրագրում է բաժանվել թիմի կիսապաշտպանից

«Յուվենտուսը» պատրաստվում է բաժանվել կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոյից ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է Calciomercato-ն:

26-ամյա ֆուտբոլիստի և թուրինյան ակումբի միջև պայմանագիրը լրանում է 2023 թվականի ամռանը, սակայն «Ծեր սինյորան» այլևս հույսեր չի կապում կիսապաշտպանի հետ։

Ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ -ն, որը պատրաստ է կիսապաշտպանի համար 15 միլիոն եվրո առաջարկել: