Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստները մեծ գումար կստանան՝ ԱԱ-2022-ում հաղթանակի համար

Գերմանիայի ֆուտբոլի միությունը հրապարակել է մրցանակային գումարի չափը, որը կարող են ստանալ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստները 2022 թվականին Կատարում կայանալիք աշխարհի առաջնության արդյունքով։

Խմբում հաղթելու համար յուրաքանչյուր ֆուտբոլիստ կստանա 50 հազար եվրո, քառորդ եզրափակիչ դուրս գալու համար՝ 100 հազար եվրո, իսկ կիսաեզրափակիչ դուրս գալու համար՝ 150 հազար եվրո։

Մրցաշարի 3-րդ տեղի համար կշնորհվի 200 հազար եվրո, 2-րդ հորիզոնականի համար՝ 250 հազար եվրո։ Աշխարհի առաջնությունում հաղթելու համար Բունդեսթիմի յուրաքանչյուր ֆուտբոլիստ կստանա 400.000 եվրո։