Ազարը դժգոհ է «Ռեալում» ունեցած կարգավիճակից

«Ռեալի» հարձակվող Էդեն Ազարը ասել է, որ դժգոհ է մադրիդյան ակումբում ստացած խաղաժամանակից։

«Դժվար ժամանակներ են եղել, որովհետև ուզում էի խաղալ, բայց չէի խաղում։ Ես ինձ լավ եմ զգում «Ռեալում», ուղղակի քիչ եմ խաղում։ Բայց երբ դաշտ եմ դուրս գալիս, լավ եմ ելույթ ունենում։»,- Ազարի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Ազարը «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 4 խաղի՝ 158 րոպե  դառնալով 1 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ։