Ռոբերտո Մանչինի. «Մենք որոշ փոփոխություններ կկատարենք մեր խաղում»

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին պատմել է, թե ինչպես է պատրաստվում խաղալ առանց Չիրո Իմոբիլեի, ով վնասվածքի պատճառով դուրս է մնացել շարքից:

Սեպտեմբերի 26-ին իտալացիները արտագնա հանդիպմանը կխաղան Հունգարիայի հետ:

«Մենք ցանկանում էինք խաղաժամանակ տալ Իմոբիլեին, բայց որոշեցինք, որ ավելի լավ է ռիսկի չդիմել»,- ասում է Մանչինին: Նա վատ մարզավիճակում չէ, բայց երեք օր է, ինչ չի մարզվել։

Մենք որոշակի փոփոխություններ կանենք և կտեսնենք, թե ինչպես է դա աշխատում: Մենք պետք է հնարավորինս փոխակերպենք մեր հնարավորությունները և լավ պաշտպանվենք, քանի որ հունգարացիները շատ վտանգավոր կլինեն 70000 տեղացի երկրպագուների աջակցությամբ»,- ասել է իտալացի մարզիչը: