Ջուդ Բելինգհեմը կարող է Դորտմունդի «Բորուսիայում» մնալ մինչև 2024 թվականը

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը չի շտապում փոխել ակումբը։

Հայտնի է, որ 19-ամյա ֆուտբոլիստի հետ հավակնում են պայմանագիր կնքել համաշխարհային ֆուտբոլի բազմաթիվ գրանդեր, որոնց թվում ամենից հաճախ հիշատակվում են Մադրիդի «Ռեալն» ու «Լիվերպուլը»։ ԶԼՄ-ներն անգլիացուն կապում են հաջորդ ամառ բարձրակարգ ակումբ տեղափոխության հետ, սակայն ֆուտբոլիստը դեռ պետք է որոշի, թե արդյոք 2023 թվականին կհեռանա Դորտմունդից:

Լրագրող Գրեհեմ Բեյլի տեղեկություններով՝ Բելինգհեմի շրջապատը կարծում է, որ կիսապաշտպանի համար, հավանաբար, ավելի լավ կլիներ խաղալ 2023/24 մրցաշրջանը «Բորուսիայում»: