Ժորդի Ալբան դժգոհ է իր կարգավիճակից

«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան դժգոհ է թիմում իր կարգավիճակից։

Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, 33-ամյա ֆուտբոլիստը դուրս է մնացել թիմի մեկնարկային կազմից, սակայն չնայած դրան, նա մտադիր չէ հանձնվել:

Ալբան մոտիվացված է և ցանկանում է մնալ թիմում:  Միևնույն ժամանակ, Ժորդին վրդովված է ակումբի վերաբերմունքից:

Ալբայի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։

Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 4 հանդիպում և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։