Միլանի «Ինտերի» նախկին պաշտպան Խավյեր Զանետտին իր հայրենակից, ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին պատմության լավագույն ֆուտբոլիստն է համարում:
«Անկասկած, Մեսսին պատմության լավագույն ֆուտբոլիստն է: Նրան պետք չէ հաղթել Աշխարհի Առաջնությունում՝ մեծագույնը համարվելու համար: Մարդիկ միշտ համեմատում են Մեսիին ու Մարադոնային, իսկ ես կասեմ՝ մենք՝ արգենտինացիներս, պետք է հպարտանանք, որ այդ 2 ֆուտբոլիստները պաշտպանել են մեր հավաքականի պատիվը»,- ԶանետՏիի խոսքը մեջբերում է Calciomercato-ն: