Կատալոնական «Բարսելոնայի» և Ուրուգվայի ազգային հավաքականի պաշտպան Ռոնալդ Արաուխոն, ով վնասվածք էր ստացել Իրանի դեմ ընկերական խաղում, չի խաղա 8 շաբաթ, գրում է լրագրող Խավի Միգելը:
Այսպիսով 23-ամյա պաշտպանը բաց կթողնի Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի Լա Լիգայի 9-րդ տուրի խաղը:
Արաուխոն ընթացիկ մրցաշրջանում կատալոնական ակումբի կազմում անցկացրել է 7 հանդիպում:
«Ռեալ» – «Բարսելոնա» խաղը կկայանա հոկտեմբերի 16-ին: Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 20:30-ին: