Պավել Նեդվեդը կարող է հեռանալ «Յուվենտուսից»

«Յուվենտուսի» փոխնախագահ Պավել Նեդվեդը կարող է հեռանալ ակումբից, հայտնում է Il Mesaggero-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Նեդվեդի և ղեկավարության մյուս անդամների միջև տարաձայնություններ են ծագել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նեդվեդը կողմ է գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի պաշտոնանկությանը, սակայն ակումբի նախագահ Անդրեա Անյելին թույլ չի տալիս փոխնախագահին փոխել մարզչին։

Ըստ շրջանառվող լուրերի՝ Նեդվեդը ի սկզբանե դեմ է եղել Ալեգրիի վերադարձին ակումբ, սակայն նրա կարծիքը հաշվի չի առնվել։