Լեոնարդո Բոնուչչի. «Անգլիայի դեմ խաղում երկրպագուների աջակցությունը շատ կարևոր էր»

Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչչին մեկնաբանել է Ազգերի Լիգայի խաղում Անգլիայի նկատմամբ տարած հաղթանակը (1:0):

«Մեր երկրպագուների աջակցությունը շատ կարևոր էր: Նրանք մեզ խնդրեցին խաղալ հպարտությամբ, սրտով և քաջությամբ, և մենք այդ ամենը խաղադաշտ դուրս բերեցինք՝ ստեղծելով ավելի շատ հնարավորություններ, քան Անգլիան։

Այս կերպ խաղալով՝ մենք կարող ենք շարունակել աճել: Կարծում եմ, որ Իտալիան արժանի է ծափահարությունների»,- Բոնուչչիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։