Յոնաս Հոֆման. «Գերմանիայի հավաքականը Հունգարիայի դեմ խաղում քնել էր»

Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Յոնաս Հոֆմանը մեկնաբանել է Ազգերի Լիգայի 5-րդ տուրում Հունգարիայի ընտրանուց կրած պարտությունը (0:1):

«Առաջին խաղակեսում մենք շատ էինք քնում: Երկրորդում մենք փորձեցինք ավելի արագ խաղալ։ Մենք տիրում էինք նախաձեռնությանը, բայց շատ պահեր չստեղծեցինք։ Բացակայում էր վերջին փոխանցումը և դիպուկությունը երկար փոխանցումներում: Մենք վրդովված ենք պարտությունից, բայց չենք իջեցնի մեր գլուխը»,- Հոֆմանի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հունգարիայի հավաքականն այժմ 10 միավորով գլխավորում է Լիգա Ա-ի 3-րդ խումբը։ Հունգարիային հաջորդում են Իտալիան (8), Գերմանիան (6) և Անգլիան (2):