Անգլիայի հավաքականն անձնական հակառեկորդ է սահմանել: Անգլիացիները երեք հանդիպում անընդմեջ չեն կարողացել գոլ խփել։ Նման ցուցանիշ վերջին անգամ գրանցվել էր 2000 թվականին:
Այնժամ Անգլիայի հավաքականը չկարողացավ գոլ խփել 2002 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի Գերմանիայի (0:1), Ֆինլանդիայի (0:0), ինչպես նաև Իտալիայի հետ ընկերական խաղում (0:1):
Այս անգամ անգլիացիները երեք անգամ չեն կարողացել գրավել Ազգերի Լիգայում Հունգարիայի (0:4) և երկու անգամ Իտալիայի դարպասը (0:0 և 0:1):