Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը խոսել է իր ապագայի մասին:
«Ես ոչինչ չեմ կարող ասել, քանզի որևէ տեղեկություն չկա: Տարածված լուրերը հիմք չունեն, պաշտոնական ոչինչ չկա:
Տեսնեմ՝ ինչպես են գործերն ընթանալու այս մրցաշրջանում: Ցանկանում եմ հաճույք ստանալ խաղից, իսկ հետո որոշում կկայացնեմ»,- Բուսկետսկի խոսքը մեջբերում է Marca-ն: