Բրազիլիացի կիսապաշտպան, «Ոսկե գնդակի» դափնեկիր Կական կմասնակցի Բեռլինի մարաթոնին:
40-ամյա բրազիլացին ցանկանում է 3 ժամ 40 րոպեում 42,195 մետր հաղթահարել: Կիրակի կայանալիք մրցավազքի մասին Կական մասնավորապես ասել է.
«Պրոֆեսիոնալ սպորտից միայն մտածելակերպն է պահպանվել ինձ մոտ: Մարմինս ամբողջովին այլ «ուղղությամբ է շարժվել»»,- Կակայի խոսքը մեջբերում է Süddeutsche Zeitung-ը: