Ավստրիայի հավաքականի հարձակվող Մարկո Արնաուտովիչը մեկնաբանել է Ազգերի Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղում Ֆրանսիայի ընտրանուց կրած պարտությունը (0:2):
«Ֆրանսիան աշխարհի գործող չեմպիոնն է և այս թիմը կխաղա գլխավոր դերը գալիք աշխարհի առաջնությունում: Դուք տեսաք, որ նրանք ունեն համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստներ։ Կիրակի օրը մենք տանը խաղալու ենք Խորվաթիայի հետ և, իհարկե, ցանկանում ենք հաղթել, թեև դժվար հանդիպում է լինելու»,- Արնաուտովիչի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Ֆրանսիան A խմբում վաստակեց 5 միավոր և բարձրացավ 3-րդ տեղ: Ավստրիան (4 միավոր) 4-րդ հորիզոնականում է: