Ավստրիական «Զալցբուրգի» պաշտոնական կայքը հայտնում է, որ մարզական տնօրեն Քրիստոֆ Ֆրոյնդը չի հեռանա թիմից:
Մասնագետը կշարունակի աշխատանքն ավստրիական ակումբում մինչև պայմանագրի ժամկետի ավարտը (2026թ.):
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ավստրիացին կարող է դառնալ Լոնդոնի «Չելսիի» մարզական տնօրենը: