«Ռիվեր Փլեյթի» գլխավոր մարզիչ Մարսելո Գալյարդոն կարող է գլխավորել Լա Լիգայի ակումբը, հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ 46-ամյա արգենտինացին կարող է գլխավորել «Սևիլիան»:
Իսպանական ակումբի ղեկավարությունը դժգոհ է Խուլյեն Լոպետեգիի գլխավորությամբ թիմի ցուցադրած խաղից այս մրցաշրջանում։
«Սևիլիայի» մարզական տնօրեն Մոնչին արգենտինացի մասնագետի աշխատանքի երկրպագուն է։