Ինչպես հայտնում է AS-ը՝ Մադրիդի «Ռեալը» պատրաստ կլինի նոր պայմանագիր առաջարկել կիսապաշտպան Լուկա Մոդրիչին, սակայն կողմերը չեն շտապում։ Այս հարցի շուրջ բանակցությունները կսկսվեն միայն հաջորդ տարի։
Մոդրիչը սեպտեմբերին դարձավ 37 տարեկան։ Կիսապաշտպանն ավելի քան տասը տարի պաշտպանում է «Ռեալի» գույները:
Խորվաթը մադրիդյան ակումբ է տեղափոխվել «Թոթենհեմից» 2012 թվականի օգոստոսի վերջին։ Նրա գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թվականին: