Բոսնիացի դարպասապահ Ադնան Կանուրիչը տեղափոխվել է «Նոթինգհեմ Ֆորեսթ»: Անգլիական ակումբը հայտարարել է 22-ամյա բոսնիացու հետ պայմանագիր կնքելու մասին։
Դարպասապահը միացել է «Նոթինգհեմին» ազատ գործակալի կարգավիճակով:
Կանուրիչն արդեն երկու տարի Անգլիայում հանդես գալու փորձ ունի: Նա խաղացել է «Սթոք Սիթիի» երիտասարդական թիմի կազմում։