Մյունխենի «Բավարիան» չի ցանկանում հեռացնել թիմի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանին, գրում է Тhe Atlantic-ը:
Ակումբի ղեկավարությունը դժգոհ է թիմի ցուցադրած խաղից, բայց կարծում է, որ դա մարզչի մեղքը չէ՝ խնդիրը ֆուտբոլիստների մեջ է
Գերմանիայի առաջնության վերջին 4 տուրում «Բավարիան» որևէ հաղթանակ չի տոնել:
Երեք խաղում մյունխենյան ակումբը ոչ-ոքի է խաղացել՝ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» (1-1), «Ունիոն Բեռլինի (1-1) և «Շտուտգարտի» (1-1) հետ, իսկ հետո 0-1 հաշվով պարտվել «Աուգսբուրգին»: