Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մարիանո Դիասը կարող է կարիերան շարունակել Թուրքիայի առաջնությունում։
Ըստ AS-ի՝ դոմինիկացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Ֆեներբախչեն»։
Միաժամանակ նշվում է, որ մադրիդյան ակումբը չի խանգարի 28-ամյա ֆուտբոլիստի հեռանալուն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարիանոն ցանկանում է լքել ակունբը:
Նախորդ մրցաշրջանում Դիասը Լա Լիգայի 9 խաղում դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։