Հայտնի է «Բարսելոնայի» նոր ֆինանսական տարվա ենթադրելի եկամտի չափը

«Բարսելոնայի» տնօրենների խորհուրդը սեպտեմբերի 19-ին կայացած նիստում հաստատել է ակումբի բյուջեն նոր ֆինանսական տարվա համար (2022/23):

Ակումբի պաշտոնական կայքի տվյալների համաձայն՝ գործառնական եկամուտը կկազմի 1,255 մլրդ եվրո, իսկ կանխատեսվող շահույթը՝ 274 մլն եվրո։

Վերջին ֆինանսական տարին (2021/22) կատալոնական ակումբն ավարտեց 1,017 մլրդ եվրո ֆինանսական շրջանառությամբ և 98 մլն եվրո շահույթով։