City Football Group-ը, որին պատկանում է անգլիական «Մանչեսթեր Սիթին», կգնի բրազիլական «Բայա» ակումբը, հայտնում է լրագրող Սեզար Լուիս Մերլոն:
Անգլիական ակումբի սեփականատերեր շուտով պաշըոնապես կհայտարարեն գործարքի կայացման մասին:
City Football Group-ի են պատկանում «Մանչեսթեր Սիթին» (Անգլիա), «Ժիրոնան» (Իսպանիա), «Պալերմոն» (Իտալիա), «Լոմելը» (Բելգիա), «Նյու Յորք Սիթին» (ԱՄՆ), «Մելբուրն Սիթին» (Ավստրալիա), «Մոնտեվիդեո Սիթին» (Ուրուգվայ), «Յոկոհաման» (Ճապոնիա), «Տրուան» (Ֆրանսիա), «Մումբայ Սիթին» (Հնդկաստան) և «Սիչուան Ցզյուն» (Չինաստան):