«Էսպանյոլի» հարձակվող Մարտին Բրեյթվեյթը մեկնաբանել է այս մրցաշրջանում «Բարսելոնայից» հեռանալու որոշումը:
«Ես գիտեմ, թե ինչպես է ամեն ինչ աշխատում այս աշխարհում: Ֆուտբոլը նույնպես բիզնես է։ Բայց, բարեբախտաբար, ես որոշակի փորձ ունեմ, և դա ինձ թույլ է տալիս ոչ միշտ էմոցիոնալ արձագանքել նման պահերին:
Նախքան վնասվածք ստանալը ես լավագույն ռմբարկու էի նախորդ մրցաշրջանում: Բայց հետո մարզիչը փոխվեց, նա այլ բան էր ուզում, և սա ֆուտբոլային կյանքի մի մասն է: Բայց ես ցույց տվեցի, որ կարող եմ խաղալ «Բարսելոնայում»: Ես վաղուց գիտեի, որ մարզիչն ինձ չի հավատում, և որ ես պետք է հեռանամ «Բարսելոնայից», – հարձակվողի խոսքերն է մեջբերում դանիական Ekstra Bladet պարբերականը։