Մատեյս դե Լիգտը խոսել է «Յուվենտուսից» հեռանալու պատճառների մասին

«Բավարիայի» պաշտպան Մատեյս դե Լիգտը խոսել է «Յուվենտուսից» հեռանալու պատճառների մասին.

Դե Լիգտը «Բավարիա» է տեղափոխվել «Յուվենտուսից» անցած ամառ 67 միլիոն եվրոյի դիմաց:

«Յուվենտուսը» հիանալի թիմ է, բայց «Բավարիա» տեղափոխվելը ևս մեկ քայլ առաջ էր ինձ համար։

Ակումբը Չեմպիոնների լիգայում հաղթելու հավակնություններ ունի։ Ես դա չտեսա «Յուվենտուսում» դա հիմնական պատճառն է»,- Դե Լիգտի խոսքերն է մեջբերում NOS-ը: