«Ռոմայի» պաշտպան Ռիկ Կարսդորպը ծնկի բարեհաջող վիրահատության է ենթարկվել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Ավելի վաղ հոլանդացու մոտ ախտորոշվել էր ձախ ծնկի մենիսկի վնասվածք։
Այս մրցաշրջանում 27-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում կարողացել է անցկացնել 5 հանդիպում «Ռոմայի» կազմում։
Սպասվում է, որ Կարսդորպը շարքից դուրս կմնա մոտ վեց շաբաթով: