Լուկա Մոդրիչը մտադիր է մասնակցել Եվրո-2024-ին

Խորվաթիայի հավաքականի բժիշկ Զորան Բահտիյարովիչը հայտնել է, որ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մտադիր է շարունակել մրցելույթները ազգային թիմում մինչև 2024 թվականի Եվրոպայի առաջնությունը։

«Ես պլանավորել եմ հեռանալ, երբ Լուկան և ավագ սերնդի ֆուտբոլիստները հրաժեշտ կտան ազգային թիմին: Այնուամենայնիվ, Մոդրիչը որոշեց մնալ մինչև Եվրո 2024-ը, և ինձ համար դժվար կլինի սպասել դրան»,- Բահտիյարովիչի խոսքերն է մեջբերում Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

37-ամյա ֆուտբոլիստը Խորվաթիայի հավաքականի կազմում անցկացրել է 152 հանդիպում՝ դառնալով 22 գոլի հեղինակ։