«Լայպցիգը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Դանի Օլմոյի հետ։ Գերմանական ակումբը նրան նոր համաձայնագիր կառաջարկի՝ նախատեսված մինչև 2027 թվականը, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Ֆուտբոլիստի աշխատավարձը նոր պայմանագրով կկազմի տարեկան 5-5,5 մլն եվրո։ Իսպանացու գործող համաձայնագրի ժամկետը նախատեսված է մինչև 2024 թվականը։
Այս մրցաշրջանում 24-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 7 հանդիպում և իր ակտիվում ունի 2 գոլ և 3 գոլային փոխանցում։
Օլմոն «Լայպցիգում» խաղում է 2020 թվականից։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո: