Կինգսլի Կոմանն ապաքինվել է վնասվածքից

Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի հարձակվող Կինգսլի Կոմանն ապաքինվել է վնասվածքից: Գերմանական ակումբի մամուլի ծառայությունը hայտնում է, որ 26-ամյա ֆուտբոլիստը այժմ մարզվում է անհատական ծրագրով:

Կոմանն ընթացիկ մրցաշրջանում «Բավարիայի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 5 հանդիպման, դարձել 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: