Վալերի Կարպինը խոսել է Զախարյանի վնասվածքի մասին

Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը խոսել է  Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի վնասվածքի մասին:

«Զախարյանը դուրս եկավ խաղադաշտ տաքանալու, ծնկի շրջանում ցավ զգաց ու հեռացավ»,- հայտնել է ռուս մասնագետը Sport24-ի լրագրողին:

Հիշեցնենք, որ Արսեն Զախարյանը Ռուսաստանի հավաքականի, կազմում մասնակցել է 4 հանդիպման: 19-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 11 հանդիպում, խփել 1 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում: