Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան որակազրկվել է:
TuttoMercatoWeb-ի հավաստմամբ՝ 34-ամյա ֆուտբոլիստը «Մոնցայի» դեմ Իտալիայի առաջնության 7-րդ տուրի խաղի (0-1) 40-րդ րոպեին մրցակցին արմունկով հարվածելու և կարմիր քարտ ստանալու համար որակազրկվել է 2 խաղով:
Այսպիսով, Դի Մարիան չի կարողանա մասնակցել «Բոլոնիայի» (հոկտեմբերի 2) և «Միլանի» (հոկտեմբերի 8) դեմ Ա Սերիայի առաջիկա տուրերի հանդիպումներին։
Հավելենք, որ Անխելը ընթացիկ մրցաշրջանում «Յուվենտուսի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 5 խաղի, դարձել 1 գոլի հեղինակ: