ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն հրաժարվել է մասնակցել Ֆրանսիայի հավաքականի հետ թիմային ֆոտոշարքին, հայտնում է AFP-ն։
Նշվում է, որ 23-ամյա ֆուտբոլիստը դեռևս առճակատման մեջ է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, քանի որ ցանկանում է ինքնուրույն տնօրինել իր իմիջային իրավունքները։
Սեպտեմբերին Ֆրանսիայի հավաքականը երկու հանդիպում կանցկացնի Ազգերի Լիգայում։ Սեպտեմբերի 22-ին «եռագույնները» տանը կխաղան Ավստրիայի հետ, իսկ սեպտեմբերի 25-ին կմեկնեն Դանիա։
Դիդյե Դեշամի թիմն այս պահին A1 խմբում վերջին հորիզոնականն է զբաղեցնում: