Գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի հեռացումը «Լեսթերի» համար կարող է ահռելի գումար արժենալ:
Ինչպես հայտնում է The Sun-ը, ակումբը պետք է վճարի ավելի քան 10 մլն ֆունտ (11,5 մլն եվրո)՝ 49-ամյա ֆուտբոլիստին պաշտոնանկ անելու համար, ում պայմանագրի ավարտին մնացել է երեք տարի: Աղվեսների համար դժվար կլինի միջոցներ գտնել գործարքն ավարտելու համար:
«Լեսթերը» Պրեմիեր Լիգայի 7 տուրից հետո վաստակել է 1 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը։