Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գարի Լինեկերը համեմատել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի արդյունքները։
«Մեսսին առանց 11 մետրանոցների հաշվարկի 672 գոլով գերազանցում է Ռոնալդուին, Կրիշը նույնպես գերազանց ցուցանիշներ ունի։ Այս երկուսն անհավանական ֆուտբոլիստեր են»,- գրել է Լինեկերը սոցիալական ցանցերում։