Ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ընգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրի խորհրդանշական հավաքականում, որը ներկայացրել է SofaScore վիճակագրական ծառայությունը:
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի խորհրդանշական հավաքականը
Դարպասապահ՝ Լանտրատով («Խիմկի»)
Պաշտպաններ՝ Կուտեպով, Շապիչ (երկուսն էլ՝ «Տորպեդո»), Շվեց («Ախմատ»)
Կիսապաշտպաններ՝ Սանտոս («Զենիթ»), Վերա («Օրենբուրգ»), Ժելար (ԲԿՄԱ), Բեգիչ («Ուրալ»), Սպերցյան («Կրասնոդար»), Նոբոա («Սոչի»)
Հարձակվողներ՝ Պրոմես («Սպարտակ»)
Հիշեցնենք, որ Էդուարդ Սպերցյանն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 12 հանդիպման, դարձել 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: