«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի համար Լա լիգայի 8-րդ տուրում Մադրիդի «Ռեալի» դեմ հանդիպումը 408-րդն էր «ներքնակների» գլխավոր մարզչի պաշտոնում։ Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է Սիմեոնեի թիմի պարտությամբ՝ 1:2 հաշվով:
Սիմեոնեն այսպիսով ակումբային նոր ռեկորդ սահմանեց։ Նախորդ ռեկորդը պատկանում էր Լուիս Արագոնեսին՝ Լա Լիգայում գլխավոր մարզչի պաշտոնում 407 հանդիպում ցուցանիշով։
Մադրիդի «Ռեալը» երեկ վաստակեց 18 միավոր՝ հաղթելով մրցաշրջանի բոլոր 6 մեկնարկային հանդիպումներում և կրկին գլխավորեց Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Ատլետիկոն» 10 միավորով 7-րդ տեղում է: