Դիեգո Սիմեոնե. «Ես շատ գոհ եմ իմ թիմի աշխատանքից, նրանք խաղացին մինչև վերջ»

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ամփոփել է Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի հանդիպումը (1:2).

«Ռեալը» լավ պաշտպանվող և լավ հակագրոհող թիմ է: Այս թիմը մեծ ներուժ ունի։

Նրանք օգտվեցին իրենց հնարավորություններից առաջին խաղակեսում, իսկ երկրորդ խաղակեսում մենք ուժեղացրինք ինտենսիվությունը, որպեսզի ավելի լավ խաղանք մրցակցի կիսադաշտում։

Մոտ էինք նույնիսկ հաշիվը հավասարեցնելուն։ Բայց ինձ դուր են գալիս այնպիսի թիմեր, ինչպիսին «Ռեալն» է, որոնք լավ են պաշտպանվում և լավ հակագրոհում:

Ես շատ գոհ եմ իմ թիմի աշխատանքից, նրանք խաղացին մինչև վերջ»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Marca-ն։