Դիդյե Դեշամը հարկադրված փոփոխություններ է կատարել Ֆրանսիայի ընտրանու կազմում

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը երկու փոխարինում է կատարել ազգային թիմի հայտացուցակում։

Դարպասապահ Ուգո Լյորիսը և «Միլանի» պաշտպան Տեո Էրնանդեսը վնասվածքների պատճառով լքել են թիմի ճամբարը։ «Թոթենհեմի» դարպասապահը վնասել է ազդրը, իսկ Էրնանդեսն աճուկի վնասվածք է ստացել։

Լյորիսի փոխարեն Ֆրանսիայի հավաքական է հրավիրվել «Նանտի» դարպասապահ Ալբան Լյաֆոնտը, իսկ Էրնանդեսին փոխարինել է «Ասթոն Վիլայի» պաշտպան Լյուկա Դինը։